Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-85
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ նոյեմբեր 1996/21-22(1121-1122) Հոդ.253
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«4» նոյեմբերի 1996 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասի 5 կետից, 29 հոդվածի վերնագրից և առաջին մասից հանել «տվյալ» բառը.

2. Օրենսգրքի 8 գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Գ Լ ՈՒ Խ  8

 

Վարչական իրավախախտումներ արդյունաբերության, էլեկտրական, ջերմային ԵՎ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում».

 

3. Օրենսգրքի 97 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 97. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով».

4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 971, 972, 973, 974, 975, 976 հոդվածներով`

 

«Հոդված 971. Պետատոմհսկողության մարմինների կարգադրագրերի պահանջները խախտելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից պետատոմհսկողության մարմինների կարգադրագրերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով».

 

Հոդված 972. Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնները խախտել հարկադրելը

 

Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնները խախտել հարկադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով.

 

Հոդված 973. Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով.

 

Հոդված 974. Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով.

 

Հոդված 975. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

 

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, իրավասու կազմակերպություններին ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով.

 

Հոդված 976. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով».

5. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «531» թվից հետո լրացնել «972, 973» թվերը.

6. Օրենսգրքի 232 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 232. Պետատոմհսկողության մարմինները

 

Պետատոմհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 97, 971, 974, 975, 976 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետատոմհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սույն օրենսգրքի 97, 971, 974, 975, 976 հոդվածներով` պետատոմհսկողության մարմնի ղեկավարը.

2) սույն օրենսգրքի 97, 971, 975, 976 հոդվածներով` նաև պետատոմհսկողության տեսչության պետը»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Օրենսգրքի 71 հոդվածի երկրորդ մասում «ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (2373 հոդված)» բառերը փոխարինել «միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (2373 հոդված), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (2377 հոդվածի երկրորդ մաս), ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականություններ չկատարելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (2379 հոդվածի երկրորդ մաս), պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (23710 հոդվածի երկրորդ մաս), միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (23711 հոդվածի երկրորդ մաս), վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել (23712 հոդվածի երկրորդ մաս)» բառերով.

2. Օրենսգրքի 231 հոդվածի առաջին մասի 2 կետում, 49 հոդվածի վեցերորդ մասում և 50 հոդվածի վեցերորդ մասի 2 կետում «ռադիոակտիվ նյութեր հափշտակելու» բառերը փոխարինել «միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու» բառերով.

3. Օրենսգրքի 2373 հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում «ռադիոակտիվ նյութեր» բառերից առաջ լրացնել «Միջուկային կամ» բառերը.

4. Օրենսգրքի 2374 հոդվածի վերնագրում և առաջին ու երկրորդ մասերի դիսպոզիցիաներում «ռադիոակտիվ նյութեր» բառերից առաջ լրացնել «միջուկային կամ» բառերը.

5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2377, 2378, 2379, 23710, 23711, 23712, 23713 հոդվածներով`

 

«Հոդված 2377. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն խախտումը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով.

 

Հոդված 2378. Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի գործողության համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով.

 

Հոդված 2379. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականությունները չկատարելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում անձնակազմի և պաշտոնատար անձանց, ինչպես նաև հակավթարային պաշտպանական միջոցառումների պլաններով սահմանված պարտականությունները չկատարելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Նույն գործողությունը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով.

 

Հոդված 23710. Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը

 

Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով.

 

Հոդված 23711. Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

 

Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:

Նույն խախտումը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

 

Հոդված 23712. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

 

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ նյութերի տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն խախտումները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով.

 

Հոդված 23713. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ լրացումները.

1. Օրենսգրքի 28 հոդվածի առաջին մասում «2091  հոդվածներով» բառերից հետո լրացնել «2379 հոդվածի երկրորդ մասով, 23710 հոդվածի երկրորդ մասով, 23711 հոդվածի երկրորդ մասով, 23712 հոդվածի երկրորդ մասով» բառերը.

2. Օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «237» թվից հետո լրացնել «2377, 2378, 2379, 23710, 23711, 23712, 23713» թվերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

30 նոյեմբերի 1996 թ.

ՀՕ-85

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան