ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2020 թվականի N 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի N 953-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1673-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «տարածքի եզրին» բառերից հետո լրացնել «, սանիտարապաշտպանական գոտու սահմանի եզրին» բառերով և հանել «(կամ)» բառը.
2) հավելվածի «Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների/չափաքանակների նախագծերի կազմի ու բովանդակության» ուղեցույցի 7-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՂՅՈՒՍԱԿ 4.
Օդերևութաբանական բնութագիրը և գործակիցները, որոնք բնորոշում են բնակելի տարածքի մթնոլորտում վնասակար նյութերի ցրման պայմանները
Բնութագրերի անվանումները |
Մեծությունը |
Մթնոլորտի ստրատիֆիկացիայի գործակիցը |
200 |
Տեղանքի ռելիեֆի գործակիցը (հաշվարկված համաձայն կողմնորոշչի) |
|
Տարվա ամենաշոգ ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանը T0C* |
|
Միջին տարեկան քամիների վարդը 8 ուղղություններով (ռումբ %) | |
Քամու բազմամյա միջին արագությունը (մ/վրկ), որը հնարավոր է 20 տարին մեկ անգամ (5% ապահովվածությամբ) |
|
Քամու բազմամյա միջին առավելագույն արագությունը (մ/վրկ), որը հնարավոր է 20 տարին մեկ անգամ (5% ապահովվածությամբ) |
* Շրջակա միջավայրի լիազոր մարմնի կողմից սահմանված և նրա ենթակայությամբ գործող կազմակերպության կողմից».
3) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) վնասակար նյութերի ցրման հաշվարկի հակիրճ արդյունքները
Առանձին հավելվածով ներկայացվում է վնասակար նյութերի արտանետումների ցրման հաշվարկը, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված համակարգչային ծրագրերի հիման վրա: Վնասակար նյութերի ցրման հաշվարկի մակերեսը պետք է ընդգրկի մինչև 0,05 ՍԹԽ աղտոտվածությամբ տարածքները, ընդ որում, արտանետման աղբյուրները պետք է տեղադրվեն ցրման հաշվարկի համար ընդունված մակերեսի կենտրոնական մասում, իսկ ցանցի քայլը պետք է թույլ տա գնահատելու աղտոտվածությունն արտանետող կազմակերպության տարածքի եզրին, սանիտարապաշտպանական գոտու սահմանի եզրին և ամենամոտ բնակելի տարածքներում:
Եթե նախատեսված է արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ապա ներկայացվում է նաև միջոցառումն իրականացնելուց հետո ենթադրվող արտանետման չափաքանակի վրա հիմնված հաշվարկը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 24 Երևան |