ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1536-Ն
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2019 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրացել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2019 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ.
2) 2019 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմեր:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1536-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան |
- ՀՀ պաշտպանության նախարար |
Ա. Դավթյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր |
Է. Մարտիրոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող |
Ա. Դավթյան |
- ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Հ. Արշակյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար |
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Ա. Սարգսյան |
- ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Ա. Ավթանդիլյան | - ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ |
(հավելվածը լրաց. 16.01.20 N 21-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1536-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամներ | |
1 |
2 | |
Երևան |
Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Երևանի N 1, Երևանի N 2, Երևանի N 3 և Երևանի N 4 զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Երևանի N 1 | ||
Երևանի N 2 | ||
Երևանի N 3 | ||
Երևանի N 4 | ||
| ||
Արագածոտն |
Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Արարատ |
Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ Արարատի մարզի զինվորական կոմիսար Արարատի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Արմավիր |
Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Գեղարքունիք |
Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ և նույն բաժանմունքի Սևանի հենակետի պետ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Լոռի |
Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լոռու մարզի զինվորական կոմիսար Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Կոտայք |
Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Կոտայքի մարզի զինվորական կոմիսար Կոտայքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Շիրակ |
Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ Շիրակի մարզի զինվորական կոմիսար Շիրակի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Սյունիք |
Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի և նույն բաժնի Գորիսի բաժանմունքի պետեր Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Վայոց ձոր |
Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Տավուշ |
Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Մարզային ոստիկանության վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետ Տավուշի մարզի զինվորական կոմիսար Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1536-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հովիկ Սերգեյի Բալյան |
- ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական |
Գարիկ Սմբատի Սարգսյան |
- օտոլարինգոլոգ |
Գաբրիել Վարդգեսի Թեփելիկյան |
- ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ |
Վահան Նաիրիի Մուկուչյան |
- թերապևտ |
Էդուարդ Արմենի Ավագյան |
- թերապևտ |
Հարություն Վահրամի Ղռմաջյան |
- սրտաբան |
Գագիկ Սարիբեկի Հակոբյան |
- սրտաբան |
Արշակ Վարդգեսի Ղազարյան |
- նյարդաբան |
Սահակ Աշոտի Հակոբյան |
- մաշկաբան |
Գարիկ Մարատի Սողոմոնյան |
- վիրաբույժ |
Հայկ Հենրիկի Եղիազարյան |
- վիրաբույժ |
Թեհրան Ֆրիկի Նավիկյան |
- վնասվածքաբան |
Լևոն Գագիկի Ներսիսյան |
- վնասվածքաբան |
Արթուր Լիոնիկի Մինասյան |
- օտոլարինգոլոգ |
Նարինե Լավրենտի Բաղդասարյան |
- ակնաբույժ |
Հրանտ Ալեքսանի Շահինյան |
- ակնաբույժ |
Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան |
- հոգեբույժ |
Լուսինե Անդրանիկի Արզումանյան |
- հոգեբույժ |
Ռաֆիկ Գևորգի Բզանյան |
- համակարգչային օպերատոր |
Անի Սերգեյի Բաբայան |
- հանձնաժողովի քարտուղար |
Ժաննա Վլադիմիրի Ալեքսանյան | - նյարդաբան |
(հավելվածը լրաց. 16.01.20 N 21-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |