Official
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993 թ. Հ.Ն-0885-I
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:
ՀՈԴՎԱԾ 2. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաև բարեգործները և այլ անձինք:
ՀՈԴՎԱԾ 3. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների կողմից:
ՀՈԴՎԱԾ 4. Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Գոշի մեդալից հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
Number
ՀՕ-68
Type
Օրենք
Act type
Base act (08.08.1993-09.08.2014)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1993/14
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
26.07.1993
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.07.1993
Effective date
08.08.1993
Interrupt date
09.08.2014
Main act
26.07.1993, ՀՕ-68
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional