ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 12.1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ԹԻՎ 260 ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի՝ 2023 թվականի մայիսի 18-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի 12.1 հոդվածի փոփոխություն՝ սովորական գործառնությունների կանոնադրական կապիտալի սահմանափակումը վերացնելու նպատակով» թիվ 260 բանաձևը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. փետրվարի 22 Երևան ՆՀ-57-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:
