ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված Է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«17» մարտի 1992 թ. Հ.Ն-0559-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Օրենսգրքի 389 հոդվածում «պարտադիր և կամավոր ապահովագրության ձևով» բառերը փոխարինել «պարտադիր անձնական և կամավոր ապահովագրության ձևով» բառերով:
2. Օրենսգրքի 390 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 390. Պարտադիր անձնական ապահովագրություն
Պարտադիր անձնական ապահովագրության տեսակները և իրականացման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|