Գլխավոր տեղեկություն
Համար
N 1060-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-20.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հոդ.857
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1060-Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 824-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) օգտահանման ու ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի օգտահանման և ոչնչացման հետ կապված հարաբերությունների վրա:

3. Սույն կարգը կիրառվում է սննդամթերքի և կերի (այսուհետ` արտադրանք) արտադրության ու շրջանառության փուլերում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտադրվող, իրացվող կամ օգտագործվող արտադրանքը սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասով՝ վտանգավոր համարելու և վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման եղանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա:

5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին) արտադրանքը վտանգավոր է ճանաչում և ընդունում համապատասխան որոշում (արձակում կարգադրագիր):

6. Փորձաքննության մասին արձանագրության հիման վրա ընդունված որոշման մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:

7. Մինչև փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալը՝ արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը արտադրանքի խմբաքանակը առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և փչացումը բացառող պայմանները:

8. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր և (կամ) օգտահանման կամ ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տված կամ հայտարարագիրը գրանցած մարմնին:

9. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտն՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով՝

1) լիազոր մարմնի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և առողջապահության նախարարության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը, կամ 50 լիտրը, կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.

2) լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.

3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության եռօրյա ժամկետում արած գրավոր առաջարկությունները:

(9-րդ կետը փոփ., լրաց. 10.10.19 N 1442-Ն)

10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

11. Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունման օրը ոչնչացման օրվա, ժամի և տեղի մասին տեղեկացնում է սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:

12. Սահմանված օրը հանձնաժողովի անդամների կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում նշանակվում է նոր ժամկետ, որը չի կարող գերազանցել 5 օրը:

 

III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

13. Փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու և (կամ) օգտահանելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը, որոշման պահանջներին համապատասխան, պարտավոր է իրականացնել դրա օգտահանումը:

 14. Նշված ժամկետում օգտահանումը չկատարելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:

 15. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման ակտ` համաձայն N 1 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:

16. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացումը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջներն ապահովելուց հետո:

 17. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես կեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:

 18. Վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին՝ սույն կարգի 4-րդ բաժնի պահանջներին համապատասխան:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

19. Փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու և (կամ) ոչնչացնելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը, որոշման պահանջներին համապատասխան, պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի ոչնչացումը:

20. Եթե վտանգավոր արտադրանքը աղտոտված է (կոնտամինացված է), պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է: Կախված աղտոտվածության ձևից` վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը դիմում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ` վտանգավոր արտադրանքը վարակազերծելու համար:

21. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման ակտով` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:

22. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, երբ ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:

23. Վտանգավոր արտադրանքի ոչնչացմանն ուղղված վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ բաժնով սահմանված կարգով:

24. Պետական վերահսկողության իրականացման նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:

25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման ակտ` համաձայն N 3 ձևի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

_____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

  ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
 տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

   ____________________
(ստորագրությունը) 

__________________________
(անունը, ազգանունը)

 

 Ա Կ Տ N _ _ _ _ _

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ

 

____ ___________ 20____ թ.

_____________________________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

_____________________________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

_____________________________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն

(ընդգծել) ________________________________________ կողմից, այնուհետև արտադրանքն

առանձին հաշվառվել է _________________________________________________________:

  (առանձնացված պահման պայմանները և տեղը)

  
Փորձաքննության մասին արձանագրության ________________________________________

  (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը)

 
ու արտադրանքի վտանգավորության և (կամ) օգտահանման մասին լիազոր մարմնի

 ________________________________________________ որոշման հիման վրա վտանգավոր

  (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը)

  
արտադրանքը՝ ___________________________________, օգտահանվել է ________________

  (արտադրանքի քանակը)

   
____________________________________________________________________________:

  (օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)

   
Օգտահանման արդյունքում ստացվել է ____________________________________________

  (ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,

   

_____________________________________________________________________________

 փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)

   

 

Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացնել (ընդգծել):

 

Տնտեսավարող սուբյեկտի
օգտահանման գործընթացի
համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

 _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     
Օգտահանումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

 _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     
Արտադրանքը տնօրինող
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

  _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     
Ծառայության ներկայացուցիչ
(ներկայացուցիչներ)

______________
(ստորագրությունը)

  _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

_____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

  ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
 տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

   ____________________
(ստորագրությունը) 

__________________________
(անունը, ազգանունը)

 

Ա Կ Տ N _ _ _ _ _

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

____ ___________ 20____ թ.

_____________________________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

_____________________________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

_____________________________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) ________________________________________ կողմից, այնուհետև արտադրանքն

առանձին հաշվառվել է __________________________________________________________

  (առանձնացված պահման պայմանները և տեղը)

  
____________________________________________________________________________:

 (դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)

  

 

 Փորձաքննության մասին արձանագրության________________________________________և

  (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը)

   
արտադրանքի վտանգավորության մասին լիազոր մարմնի _____________________________

 (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը)

   
 որոշման հիման վրա վտանգավոր արտադրանքը՝ ____________________________________,

  (արտադրանքի քանակը)

   

ոչնչացվել է __________________________________________________________________:

  (ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)

  

 

Տնտեսավարող սուբյեկտի
ոչնչացման հանձնաժողովի
անդամներ

______________
(ստորագրությունը)

 _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     

Ոչնչացումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

 _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     

Արտադրանքը տնօրինող
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ

 ______________
(ստորագրությունը)

  _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

     

Համապատասխան
գերատեսչություններից
ոչնչացմանը մասնակցող
ներկայացուցիչներ

______________
(ստորագրությունը)

  _______________________________ 
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

_____________________________________________________________

(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

  ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
 լաբորատորիայի ղեկավար

   ____________________
(ստորագրությունը) 

__________________________
(անունը, ազգանունը)

 

Ա Կ Տ N ______

 

ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

____ ___________ 20_____ թ.

_____________________________________________________________________________

(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)

_____________________________________________________________________________

(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)

_____________________________________________________________________________

(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը)

_____________________________________________________________________________

(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)

 

Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 20_______թ. ___________ ____ -ի N ________

որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների

պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են ________________________

_____________________________________________________________________________

(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի՝ ոչնչացումն իրականացնող

_____________________________________________________________________________

 հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)

______________________________________________________________________կողմից:

 

 Հանձնաժողովի անդամներ`

 __________________
(ստորագրությունը)

 _______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 __________________
(ստորագրությունը)

 _______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

__________________
(ստորագրությունը)

 _______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ., լրաց. 10.10.19 N 1442-Ն)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 1060-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1060-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան