ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1553-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական ռեգիստրի վարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
(1-ին կետը փոփ. 27.07.17 N 895-Ն, 14.11.19 N 1589-Ն)
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 09.06.16 N 595-Ն)
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևը լրացվում և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է տրամադրվում «Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել» (Microsoft Office Excel) ձևաչափով:
(3-րդ կետը փոփ. 27.07.17 N 895-Ն, 14.11.19 N 1589-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 09.06.16 N 595-Ն)
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող ոլորտի նոր ստեղծված, ինչպես նաև լուծարված տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի հետ իր կողմից շահագործվող e-register.am էլեկտրոնային համակարգի համակցման միջոցով տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
(1-ին կետը խմբ. 27.07.17 N 895-Ն, փոփ. 14.11.19 N 1589-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող նոր տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 3 հավելվածի ձևի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
(2-րդ կետը փոփ. 09.06.16 N 595-Ն, խմբ. 27.07.17 N 895-Ն, փոփ. 14.11.19 N 1589-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 27.07.17 N 895-Ն)
4. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները ներառվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից վարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրում և պարբերաբար թարմացվում են:
(4-րդ կետը փոփ. 27.07.17 N 895-Ն, 14.11.19 N 1589-Ն)
(հավելվածը փոփ. 09.06.16 N 595-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 895-Ն, փոփ. 14.11.19 N 1589-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների բազայից` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ
NN |
Իրավաբա-նական անձի անվանումը |
Պետ. ռեգիստրի գրանցման համարը |
Իրավաբա-նական անձի գրանցման օրը |
Իրավա-բանական անձի ՀՎՀՀ-ն |
Իրավա-բանական անձի գտնվելու վայրը |
Գործունեության հիմնական տեսակը (նշել կոդը` ըստ Տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի 26.11.0, 26.12.0, 26.20.0, 26.30.0, 26.80.0, 46.51.0, 46.52.1, 46.52.2, 46.52.3, 58.21.0, 58.29.0, 61.10.3, 61.20.4, 61.30.2, 61.90.0, 62.01.0, 62.02.0, 62.03.0, 62.09.0, 63.11.0, 63.12.0, 95.11.0, 95.12.0, 47.41.0, 47.42.0 և 85.59.3 ենթադասերի) |
Բաժնե-մասերի սեփականա-տերերը(ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) |
Տեղեկությունները ներկայացված են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների համաձայն:
Տեղեկությունները գրառվել են պետական գրանցման պահին իրավաբանական անձի ներկայացրած տեղեկատվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայից` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ
(վերնագիրը փոփ. 09.06.16 N 595-Ն)
NN |
Իրավա-բանական անձի անվանումը |
Իրավա-բանա-կան անձի ՀՎՀՀ-ն |
Իրավա-բանա-կան անձի գտնվելու վայրը |
Գործունեության հիմնական տեսակը (նշել կոդը` ըստ Տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի 26.11.0, 26.12.0, 26.20.0, 26.30.0, 26.80.0, 46.51.0, 46.52.1, 46.52.2, 46.52.3, 58.21.0, 58.29.0, 61.10.3, 61.20.4, 61.30.2, 61.90.0, 62.01.0, 62.02.0, 62.03.0, 62.09.0, 63.11.0, 63.12.0, 95.11.0, 95.12.0, 47.41.0, 47.42.0 և 85.59.3 ենթադասերի) |
Գործունեության այլ տեսակները (նշել կոդը` ըստ Տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի ենթադասերի) |
Աշխատողների թիվը (աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թիվը) |
(հավելվածը փոփ. 09.06.16 N 595-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |