ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2019 թվականի N 825-Ա
ՎԱՐԴՈՒՀԻ ԵՍԱՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Վարդուհի Եսայանին 2019 թվականի դեկտեմբերի 2-5-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» հարթակի կառավարման և հանրային վարչարարության բարեփոխման հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Վարդուհի Եսայանի՝ Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման օրապահիկի տարբերության փոխհատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ավիատոմսի ձեռքբերման և գիշերավարձի հետ կապված ծախսերը, ինչպես նաև օրապահիկը՝ մասնակի (30 եվրոյի չափով), հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Վարդուհի Եսայանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 29 Երևան |