Գլխավոր տեղեկություն
Համար
N 1379-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526) Հոդ.936
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1379-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1379-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)

 

NN
ը/կ

 

Տարածքը (հազ. հեկտար)

Որից՝ ոռոգվող

 

Հայաստանի Հանրապետության տարածքը

2’974.3

208.7

 

 այդ թվում`

   

1.

Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության

   

1)

գյուղատնտեսական նշանակության հողեր

2’044.2

155.2

 

 որից`

   

ա.

 վարելահողեր

444.8

118.2

բ.

 բազմամյա տնկարկներ

36.4

35.5

գ.

 խոտհարքներ

121.1

1.5

դ.

 արոտներ

1’051.1

 

ե.

 այլ հողատեսքեր

390.8

 

2)

բնակավայրերի հողեր

151.9

53.1

 

 որից`

   

ա.

 տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր

94.6

52.9

3)

 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր

38.6

 

4)

էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր

13.1

 

5)

հատուկ պահպանվող տարածքների հողեր

335.6

 

6)

հատուկ նշանակության հողեր

30.5

 

7)

անտառային հողեր

334.0

0.4

8)

ջրային հողեր

25.8

 

9)

պահուստային հողեր

0.6

 

2.

Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների

   

1)

քաղաքացիների

537.7

180.2

2)

իրավաբանական անձանց

36.0

5.5

3)

համայնքային

1’026.7

21.2

4)

պետական

1’373.2

1.6

5)

օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների

0.7

0.2

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան