ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2019 թվականի N 1239-Ա
ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-ից 12-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Քսիան)` Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում իրականացվող՝ էկոլոգիային նվիրված նիստին և «Կանաչ գոտին և ճանապարհը. մթնոլորտային աղտոտվածության կանխարգելում և վերահսկում» խորագրով փորձի փոխանակման սիմպոզիումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Քսիան) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|