Գլխավոր տեղեկություն
Համար
N 909-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.31/50(1503) Հոդ.668
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2019 թվականի N 909-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան):».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետը՝

ա. «Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Ծափաթաղ գյուղ» բառերով,

բ. «Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Ծափաթաղ գյուղի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 7-րդ կետը՝

ա. «Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հողմիկ գյուղի» բառերով,

բ. «Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Հողմիկ գյուղ» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 9-րդ կետը «Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղերի» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 15-րդ կետը «քաղ. Ջերմուկ» բառերից հետո լրացնել «, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր» բառերով.

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 18-ի N 909-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 582-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի անվանումը

Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների անվանումները

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ

1.

Թալինի

Թալինի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն

2.

Ծաղկահովիտի

Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Ծաղկահովիտի զբաղվածության տարածքային կենտրոն

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ

3.

Վեդու

Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն

4.

Արտաշատի

Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն
Արարատի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

5.

Մասիսի

Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Արարատ քաղաք

6.

Արարատի

Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ

7.

Արմավիրի

Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի թիվ 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

8.

Բաղրամյանի

Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ

9.

Ճամբարակի

Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն

10.

Վարդենիսի

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ

11.

Տաշիրի

Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն

Վանաձոր քաղաք

12.

Վանաձորի

Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն
Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ

13.

Չարենցավանի

Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն

14.

Եղվարդի

Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն

15.

Հրազդանի

Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ

16.

Աշոցքի

Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն

17.

Մարալիկի

Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն

18.

Ամասիայի

Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն

19.

Ախուրյանի

Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ

20.

Նոյեմբերյանի

Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն

Երևան քաղաք

21.

Աջափնյակի

Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն

22.

Դավթաշենի

Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

23.

Ավանի

Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն

24.

Մալաթիա-Սեբաստիայի

Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

25.

Նուբարաշենի

Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն

26.

Նորք-Մարաշի

Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոն

27.

Շենգավիթի

Շենգավիթի սոցիալական աջակցության տարածքային բաժին
Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան