ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2019 թվականի N 967-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1073-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1073-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) հանել «ՀՀ մշակույթի նախարար», «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը.
3) «ՀՀ սփյուռքի նախարար» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|