ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2018 թվականի N 816-Ա
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝
1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:
(1-ին կետը փոփ. 26.06.19 N 817-Ա)
2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Ռ. Բադասյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
Ա. Հակոբյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Ա. Մինասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Ծ. Սողոմոնյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Վ. Աբրահամյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 26.06.19 N 817-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |