ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 927-Ա
ԳԵՎՈՐԳ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի ու 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գևորգ Մկրտիչի Սուքիասյանին (ծնվ.` 2001 թվականի մայիսի 30-ին, բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր, 3-րդ փող., 11-րդ փկղ., տուն 1, Հրազդանի ԶԿ) և Հայկ Արմենի Մելիքյանին (ծնվ.` 1999 թվականի մարտի 24-ին, բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Գ. Միքայելյան փող., 4-րդ նրբ., 3-րդ փկղ., տուն 8, Գավառի ԶԿ) տալ տարկետում՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հուլիսի 26 Երևան |