Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2019 թվականի N 774-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի հունիսի 28-ին քաղ. Դիլիջանում կազմակերպվող հայ-վրացական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-ին Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 17

Երևան

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունիսի 17-ի N 774-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

     

Ս. Սաֆարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

 

Ա. Այվազյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

   

Ա. Փոթիկյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության վարորդ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան