ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2019 թվականի N 795-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 160-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.
3) «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար» բառերը փոխարինել «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերով.
4) «Գ. Ղազարյան-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը հանել.
5) «Բ. Տեր-Գրիգորյան-ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Զ. Սինանյան-Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով։
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Լ. Մինասյան-Պետական արարողակարգի ծառայության պետ
Գ. Ավետիսյան-Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 2 Երևան |