ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 ապրիլի 2019 թվականի |
թիվ 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ԹԻՎ 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով լուծել կանոնակարգի կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրները,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «եե կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի ««Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշներըե կանոնակարգ 10/17-ը հաստատելու մասին» թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. մայիսի 13 Երևան |
Հավելված |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
«Հավելված |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է կամավոր և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ) ակտիվների եկամտաբերության հաշվարկման մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները:
ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) Ֆոնդի եկամտաբերություն` ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխություն` արտահայտված տոկոսներով,
2) ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի ակտիվների եկամտաբերություն` ցուցանիշ է, որը ցույց է տալիս նախորդ ժամանակահատվածներում ֆոնդի եկամտաբերության և դրա առաջացման հետ կապված ռիսկի միջև հարաբերությունը:
3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և/կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում կիրառվող նշանակությունները:
ԳԼՈՒԽ 3. ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4. Կառավարիչն իր կողմից հրապարակվող եկամտաբերության ցուցանիշները հաշվարկում է հետևյալ կերպ՝
1) յուրաքանչյուր աշխատանքային օրվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
2) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ մեկ շաբաթվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
3) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ մեկ ամսվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
4) նախորդ օրացուցային տարվա եկամտաբերությունը՝ համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
5) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ տվյալ տարվա սկզբից եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
6) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին տասներկու ամիսների եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
7) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին տասներկու ամիսների ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված բանաձևի,
8) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին երեք տարիների միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի,
9) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին հինգ տարիների միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի,
10) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի (ստեղծման պահից) միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի:
5. Կառավարչի կողմից ֆոնդերի եկամտաբերության վերաբերյալ հրապարակման ենթակա ցուցանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումըե կանոնակարգ 8/03-ով:
ԳԼՈՒԽ 4. ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
( |
ՓՀԱ1 |
) | |||
Ե = |
-------- - 1 |
x 100%, | որտեղ` | ||
ՓՀԱ0 |
Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
ՓՀԱ0-ն հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվան նախորդող առաջին աշխատանքային օրվա համար հաշվարկված փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է,
ՓՀԱ1-ը հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա համար հաշվարկված փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է:
7. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 8-10-րդ ենթակետերով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
( |
ՓՀԱ1 |
) | 365/d | |||
Ե = |
-------- - 1 |
x 100%, | որտեղ` | |||
ՓՀԱ0 |
Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
ՓՀԱ0-ն փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ,
ՓՀԱ1-ը փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ,
d-ն հաշվարկվող ժամանակահատվածն է արտահայտված օրերով:
ԳԼՈՒԽ 5. ՌԻՍԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ԴԻՄԱՑ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի եկամտաբերությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ե - ԵՊԿՊ |
||
ՌԵ = |
----------, |
որտեղ` |
σ |
ՌԵ-ն ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
Ե-ն սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունն է՝ տարեկանացված և արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եկամտաբերությունը տարեկանացվում է վերջինս բազմապատկելով 12-ով,
ԵՊԿՊ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող՝ եկամտաբերության կորով հաշվարկվող շրջանառության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության մինչև 90 օր մարման ժամկետով պետական զեղչատոկոսային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունն է արտահայտված միավորի մասերով,
σ-ն ֆոնդի գործունեության վերջին երեք տարիների համար (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար, եթե ֆոնդը գործում է երեք տարուց պակաս) ֆոնդի եկամտաբերության ստանդարտ շեղումն է՝ տարեկանացված, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ |
μ
-ն ֆոնդի գործունեության վերջին երեք տարիների համար (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար, եթե ֆոնդը գործում է երեք տարուց պակաս) ֆոնդի եկամտաբերությունների միջինն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
|
|||
μ = | _1_ | ∑Ni=1 Եi | , որտեղ |
N |
Եi-ն սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունն է արտահայտված միավորի մասերով i-երորդ ժամանակահատվածի համար,
N-ը ֆոնդի գործունեության վերջին երեք տարիների (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի, եթե ֆոնդը գործում է երեք տարուց պակաս) համար սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունների հաշվարկների քանակն է:»։