Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

 

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0217/04/16
2019թ.

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 10.01.2019 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«08»  փետրվարի 2019 թ.

 ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

քննելով  ըստ դիմումի Նոյեմ Մարտիրոսյանի ընդդեմ Սամվել Սահակյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 09.10.2017 թվականի «Միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունները քննության առնելու մասին» որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առարկությունը մերժել է՝ Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից 28.07.2017 թվականին ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնելով անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.10.2017 թվականի «Միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման եզրափակիչ մասում նշվել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2018 թվականի որոշումը և գործը՝ Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության»:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է՝ որոշման եզրափակիչ մասում «ՀՀ սնանկության դատարան» բառերի փոխարեն տպագրվել է  «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» բառերը, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելու, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ  դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ուղղել թիվ ԵԿԴ/0217/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման մեջ առկա հետևյալ վրիպակը`

- եզրափակիչ մասում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել ՀՀ սնանկության դատարան բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան