ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2019 թվականի N 228-Ա
Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքների կարգավիճակի հստակեցման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. ապրիլի 25 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Վ. Սիսեռյան |
- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Կ. Ղազարյան |
- «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ս. Կիրակոսյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ | |
Ա. Հարությունյան |
- Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժնի պետ | |
Ա. Գևորգյան |
- Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ս. Մանուկյան |
- «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն (համաձայնությամբ): |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |