Գլխավոր տեղեկություն
Համար
N 637-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

30 մայիսի 2019 թվականի N 637-Ա

  

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայում կազմակերպվող «Քննչական մարմիններում կադրային, ուսումնական և դաստիարակչական աշխատանքի կազմակերպում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի մայիսի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մայիսի 30

Երևան

    

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 30-ի N 637-Ա

որոշման

         

Կ Ա Զ Մ

   

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-22-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

         

Ա. Նիկոյան

- ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

Ա. Մելիքյան

- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Գ. Նավասարդյան

- ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Հ. Կիրակոսյան

- ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան