Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2019 թվականի N 365-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Մարդասիրական օգնության բեռն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացն իրականացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 8-18-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Գիլան) գործուղել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև «Nissaո Patrօl» մակնիշի 293 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենայի վառելիքաքսուկային միջոցների ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Տեղափոխումն ու ուղեկցումն իրականացնել «Kamaz» մակնիշի 278 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 281 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 280 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 282 VV 01 պետհամարանիշի, «Nissaո Patrօl» մակնիշի 293 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենաներով:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

ապրիլի 9-ի N 365-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

    

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-18-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳԻԼԱՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Պետրոսյան

- Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ
(խմբի ղեկավար)

Ա. Հակոբյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌՀՄԱԿ տնօրենի տեղակալ - փրկարարական ուժերի և միջոցների բաժնի պետ, փ/ծ գնդապետ

Հ. Նաղդալյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
ՓԾ ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ փոխգնդապետ

Զ. Վարդանով

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
ՓԾ ՀՆՓԱԻԿ մոտոցիկլավարների օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա

Ա. Ավետիսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
ՓԾ ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի
լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա

Է. Անանյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա

Ա. Գիլոյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա

Հ. Աբրահամյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա

Գ. Հալաջյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ բազայի վարորդ-վարպետ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ

Ա. Ղազարբեկյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ բազայի ավտոէլեկտրիկ

Հ. Ներսիսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ բազայի վարորդ-կռունկավար

Ա. Սաքոյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
 ՓԾ բազայի վարորդ-մեխանիկ, փ/ծ ավագ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան