ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 89-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 90,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պնակ մը կերակուր» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 89-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ցուցաբերել սոցիալական և հոգևոր աջակցություն Արմավիրի մարզի 4 գյուղերի և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին: |
2. |
Ծրագիր բարեգործական որակելու նպատակը |
Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը Սեթա - Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից) Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի մարզ, Պտղունք գյուղ, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
$90000 իննսուն հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տարեկան $18000) |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արմավիրի մարզի 4 գյուղերի (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով մեծահասակները (36 հոգի) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, Վարդանանց 1 հասցեում գործում է «Պնակ Մը Կերակուր» ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին տրամադրվում է՝ 1. հյուրասիրություն (լիարժեք սնունդ)՝ շաբաթական 2 անգամ $60000 (տարեկան՝ $12000). 2. նյութական օգնություն ՝ հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ $25000 (տարեկան՝ $5000). 3. միայնակ մեծահասակների տեղափոխում Արմավիրի մարզի Պտղունք գյուղ և հակառակը. անվճար իրականացվում է հիմնադրամի մեքենայով. 4. Աստվածաշնչի սերտողություն (Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայի մասնակցությամբ. անվճար). 5. ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000): Վերոնշյալ միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) |
2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝ 1. սննդի ձեռքբերում ՀՀ տարածքում՝ $60000 (վաթսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ 12000) 2. հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ՝ $25000 (քսանհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $5000) (ներմուծում արտերկրից) 3. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են՝ 1. ավտոմեքենայի շահագործման ծախս $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000) |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ Սփյուռքահայեր, անհատ բարեգործներ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հոգաբարձուների խորհրդին հաշվետվությունների ներկայացում՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ. ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ին N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|