ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2019 թվականի N 115-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության հետ կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:
3. Բանակցային խմբի ղեկավարին՝ բանակցությունների արդյունքները ներկայացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 28 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 28-ի N 115-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Վարագ Սիսեռյան |
- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (բանակցային խմբի ղեկավար) |
Բ. Բադալյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Ե. Կիրակոսյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Տ. Մարկոսյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ք. Ղալեչյան |
- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|