ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1285-Ա
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-248-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումների անվանումները |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքերը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգը և կարգավիճակը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2018 թվականի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մաս |
2. |
«Հայաստանի Հանրապետության դեսպանության և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2018 թվականի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մաս |
3. |
«Գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2019 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մաս |
4. |
«Դիվանագիտական ծառայողին կենսաթոշակի անցնելիս, կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու հիմքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարի պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2018 թվականի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
5. |
«Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար ամսական վճարվող փոխհատուցման չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2018 թվականի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մաս |
6. |
«Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվող փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2018 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մաս |
7. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2018 թվականի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մաս |
(հավելվածը փոփ. 13.02.19 N 126-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |