ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2019 թվականի N 333-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 748-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 748-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Լիցենզավորման կենտրոն գործակալություն» գրասենյակը վերակազմավորել լիցենզավորման վարչության.
2) որոշման հավելվածի՝
ա. 6-րդ կետից հանել «, գրասենյակը» բառը,
բ. 13-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, կոմիտեի գրասենյակի» բառերը,
գ. 16-րդ կետի 5-րդ և 14-րդ ենթակետերից հանել «, գրասենյակի» բառը,
դ. 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, գրասենյակներին», «, գրասենյակների» բառերը,
ե. 23-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերից հանել «և գրասենյակների» բառերը, իսկ 8-րդ ենթակետից՝ «, գրասենյակներին» բառը,
զ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) լիցենզավորման վարչություն.»,
է. VI բաժինն ուժը կորցրած ճանաչել:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 2 Երևան |