ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՀԳ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆ - 2014-2020» ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության, Եվրոպական հանձնաժողովի և Ռումինիայի տարածքային զարգացման, հանրային կառավարման և եվրոպական հիմնադրամների նախարարության միջև 2016 թվականի նոյեմբերի 25-ին, 2017 թվականի հունվարի 11-ին և 2017 թվականի փետրվարի 6-ին ստորագրված «ԵՀԳ անդրսահմանային համագործակցության 2014-2020 թվականների ծրագրի համար «Սևծովյան ավազան - 2014-2020» համատեղ գործառնական ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. հուլիսի 22 Երևան ՆՀ-519-Ն |