ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1548-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՏԱՎՈՒՇԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1127-Ն, 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1211-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշումներով սահմանված հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխ վարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1548-Ա որոշման |
ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի ԵՎ Սյունիքի մարզպետարանների Եվ համայնքների հետ կնքված համայնքների տնտեսական ԵՎ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի
NN |
Մարզը |
Համայնքը |
Սուբվենցիայի ծրագիրը |
ՀՀ կառավարության որոշումը |
ՀՀ պետ բյուջեից համաֆինանսավոր- |
1. |
Արագածոտն |
Արագածավան |
Համայնքի Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն բնակավայրերի արտաքին լուսավորության համակարգի վերանորոգում |
3.11․2018 թ․ |
6,706,6 |
2. |
Տավուշ |
Նոյեմբերյան |
Համայնքային շուկայի կառուցում և գործարկում |
20.12.2018 թ. |
16,084,8 |
3. |
Գեղարքունիք |
Գավառ |
Համայնքի կենտրոնական հրապարակի լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, ժամացույցի, նստարանների և աղբամանների տեղադրում |
20.12.2018 թ. |
24,218,3 |
4. |
Սյունիք |
Քաջարան |
Համայնքի մարզահրապարակի կառուցում |
27.09.2018 թ. |
13,375,4 |
5. |
Գորիս |
Համայնքի դիտակետի և հարակից ճանապարհի վերակառուցում |
27.09.2018 թ. |
59,904,0 | |
6. |
Գորիս |
Համայնքի մշակույթի տան հարակից ճեմուղու բարեկարգում |
27.09.2018 թ. |
23,135,2 | |
Ընդամենը |
|
143,424,302 |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխ վարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |