ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 33-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 194-Ա ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1281-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին շենք հանձնելու մասին» N 194-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղին» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 194-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1281-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևան քաղաքի Ա. Արզումանյան N 5 հասցեում գտնվող՝ 14744760 դրամ կադաստրային արժեքով՝ 0,21185 հեկտար հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղին:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղի հետ կնքել 2003 թվականի հուլիսի 18-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 29 Երևան |