ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 294-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. ապրիլի 16-ի N 294-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովհաննիսյան |
-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Է. Առաքելյան |
-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Սանդիկով |
-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ս. Գոգյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և |
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության |
Գ. Վարդանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Լ. Ղալթաղչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Եսայան |
- «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Ալեքսանյան |
- «ԵԻԱ Ինժեներինգ» (YEA) ընկերության տնօրեն |
Ա. Բալդրյան |
- «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ |
Ս. Այվազյան |
- Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի |
Վ. Սարգսյան |
- «ԹԱՉ ԷՖԻՔՍ» (TouchFX) տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մուսայելյան |
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Ենգիբարյան |
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ա. Սալաթյան |
- Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Յու. Սարգսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկա և մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս |
Վ. Մելիքյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ |
Վ. Շահբազյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի տեխնոլոգիա և դիզայն ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու |
Ս. Ավետիսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Լ. Չարխիֆալակյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ա. Գևորգյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Խ. Մանուկյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի |
Ա. Մարկոսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի |
Ա. Ալոյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի |
Ա. Գալջյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի |
Ա. Տիգրանյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի |
Ա. Թովմասյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի |
Հ. Այնաջյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի ՄՌ 707 խմբի ուսանող |
Ա. Դռնոյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ՄԷԷ 706 խմբի ուսանող |
(հավելվածը փոփ. 16.12.15 N 1225-Ա, 27.04.16 N 338-Ա, 02.03.17 N 200-Ա, խմբ. 21.01.19 N 52-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |