ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 98-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1801-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 908-Ն և 2005 թվականի մարտի 3-ի N 310-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1801-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2019 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98 -Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ)
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 - F09)
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 - F29)
3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 - F39)
4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
5. Մտավոր հետամնացություն (F70 - F79)
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան