ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0855/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0855/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 20-ին,
քննարկելով <<Դվին Կոնցեռն>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2010 թվականի <<Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն Եղյանի ընդդեմ Ընկերության՝ գույքային վնասը համարժեք բնեղենով հատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքի իրական արժեքը փոխհատուցելու և անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերվածն օրենքով սահմանված տոկոսների հետ միասին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.12.2009 թվականի վճռով Արմեն Եղյանի հայցը բավարարվել է և վճռվել է Ընկերությունից հօգուտ Արմեն Եղյանի բռնագանձել 240.520 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, ինչպես նաև 240.520 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված տոկոսները՝ սկսած վճռի կայացման օրվանից մինչև լրիվ մարումը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.03.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Վերաքննիչ դատարանի 14.09.2010 թվականի որոշմամբ Ընկերության նոր երևան եկած հանգամանքներով Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը վերանայելու բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Եղյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններումª ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է գոյություն չունեցող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20430-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նոր երևան եկած հանգամանքով Դատարանի դատական ակտը վերանայելու կանոնները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
1. Վերաքննիչ դատարանը բողոքը վերադարձրել է՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի 1-ին կետը, մինչդեռ որոշման կայացման պահին և ներկայումս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման թվագրմամբ հոդված չի պարունակում։ Մինչդեռ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտերը վերանայելու կանոնները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20430-րդ հոդվածի 2-րդ կետով։
2. Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Վերաքննիչ դատարանի 26.03.2010 թվականի որոշման առկայության պայմաններում նոր երևան եկած հանգամանքով քաղաքացիական գործը վերանայելու բողոքը քննության է ենթակա ՀՀ վճռաբեկ դատարանին։ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որՎերաքննիչ դատարանի 26.03.2010 որոշմամբ Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը չի բեկանվել և չի փոփոխվել: Հետևաբար٫ Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով կարող է վերանայվել ոչ թե Վճռաբեկ դատարանի, այլ Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.09.2010 թվականի <<Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերողի կողմից Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ իրավական հիմքերը, փաստարկները և դատողությունները հիմնականում ունեն մեկ պատճառ. բողոք բերողը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններումª Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն առաջին փաստարկի մասովհիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
<<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
<<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 20.05.2010 թվականի թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.1-ին և 3.2-րդ բաժինները ճանաչվել են ուժը կորցրած: Միաժամանակ նույն օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվել է 3.3-րդ բաժնով, որով կարգավորվում է դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու վարույթը:
Սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի` նոր երևան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը՝ Վճռաբեկ դատարանը՝ գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա։ Իսկ, որոշման կայացման պահին գործող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20430–րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը՝ վճռաբեկ դատարանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը։ Դատարանի՝ ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի 1-ին կետը պարունակել է ըստ էության նույն դրույթը, ինչ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20430-րդ հոդվածի 2-րդ կետը։
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանի 26.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը չի բեկանվել և չի փոփոխվել, հետևաբար Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով կարող է վերանայվել ոչ թե Վճռաբեկ դատարանի, այլ Վերաքննիչ դատարանի կողմից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20430–րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը՝ վճռաբեկ դատարանը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն պատճառաբանել է, որ <<տվյալ դեպքում ներկայացվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ\0855\02\09 քաղաքացիական գործով 04.12.2009թ. կայացրած վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոք, սակայն նույն քաղ. գործով առկա է օրինական ուժի մեջ մտած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2010թ. որոշումը>>, ուստի <<Նոր երևան եկած հանգամանքներով տվյալ քաղաքացիական գործը վերանայելու բողոքը քննության է ենթակա ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, այսինքն՝ այն ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ, որն էլ հիմք է այն վերադարձնելու համար>>։
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20430-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներովª Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |