ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1326-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականինոյեմբերի 22-ի N 1326-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1. |
9405 |
Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր |
կգ |
5 |
264 598 |
2. |
7326 |
Քաղաքացիական ինքնաթիռի մետաղյա կցորդիչ |
կգ |
0,5 |
19 686 |
3. |
9025 |
Ջերմաստիճանի տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
24 |
13 869 863 |
4. |
9032 |
Էլեկտրոնային թերմոստատներ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
7,5 |
45 053 370 |
5. |
7311 |
Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
27 |
216 555 |
6. |
9015 |
Քաղաքացիական ինքնաթիռի օդերևութաբանական սարք |
կգ |
22 |
16 073 051 |
7. |
7318 |
Հեղույս` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
2 |
89 485 |
8. |
9026 |
Հեղուկի հոսքաչափ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
0,7 |
27 074 |
9. |
9014 |
Քաղաքացիական ինքնաթիռի բարձրություն որոշող սարքեր |
կգ |
16 |
3 369 176 |
10. |
9032 |
Էլեկտրոնային թերմոստատ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
5,5 |
77 670 |
11. |
9032 |
Օդաճնշական կարգավորիչ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
5 |
67 842 |
12. |
9026 |
Հեղուկի ծախսաչափ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
1 |
295 572 |
13. |
9029 |
Պտուտաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
1,5 |
73 703 |
14. |
9026 |
Ճնշման տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
7 |
28 787 |
15. |
9026 |
Մակարդակի տվիչ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
9 |
19 402 348 |
16. |
9026 |
Ճնշաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
4 |
3 935 149 |
17. |
9104 |
Քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց |
կգ |
1,7 |
28 131 648 |
18. |
3917 |
Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ՝ կցամասերով |
կգ |
1 |
201 778 |
19. |
3917 |
Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ՝ կցամասերով |
կգ |
17 |
3 500 502 |
20. |
9405 |
Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր |
կգ |
17 |
9 412 832 |
21. |
9032 |
Վառելիքի հոսքի ավտոմատ կարգավորիչ սարք` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
4,7 |
33 482 |
22. |
4016 |
Ռետինե միջադիրներ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
2 |
34 145 |
23. |
9032 |
Ճնշման ավտոմատ կարգավորիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
1 |
13 126 653 |
24. |
9014 |
Ինքնաթիռի բարձրությունը որոշող սարք` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
2 |
17 679 127 |
25. |
4011 |
Քաղաքացիական ինքնաթիռի անվադողեր |
կգ |
244,4 |
1 540 679 |
26. |
7311 |
Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
2,5 |
70 374 |
27. |
9030 |
Վոլտմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
0,5 |
1 349 974 |
28. |
9030 |
Ամպերմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար |
կգ |
0,5 |
158 766 |
Ընդամենը |
178 103 889 |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |