ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1589-Ա
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանին և ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանին 2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկրորդ քարտուղար Աննա Ավետիսյանին 2018 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլին մասնակցելու նպատակով:
2. Նաիրա Կարապետյանի և Վահագն Լալայանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Աննա Ավետիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 29 Երևան |