Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.9
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.11.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 նոյեմբերի 2018 թ.

թիվ 66-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 66-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18264

 

1.Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը
 

Տողի համարը

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2, 3, 4 սյունակների գումարը)

այդ թվում՝

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն ըստ նրանց բեռնատարողության հաշվարկի, հազար ավտոմեքենա/տոննա-օր

Կարգագրում (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր

Ավտոմեքենա-ների վազք, ընդամենը, հազար կմ

որից՝
բեռով

աշխա-տանքում

պարա-պուրդում`
վերանո-րոգման և դրան սպասելու վիճակում

պարա-պուրդում` տեխնիկա-
պես սարքին վիճակում

Ա

1

2

3

4

5

6

7

8

110

               

2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)

2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

 

 

Տողի համարը

Չափի միա-վորը

Ավտոբուս-ներ, ընդամենը (ներառյալ պատվի-րածները )

որից՝ երթուղային ավտոբուսներ (3, 5, 6, 7 սյունակների գումարը)

այդ թվում՝ ըստ փոխադրումների տեսակների

ներհամայն-քային

որից՝ մարզային կենտրոնում, հանրապե-տության մայրաքաղա-քում

ներմար-
զային

միջմար-
զային

միջպե-տական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

Ավտոբուսային(միկրոավտոբուսային) երթուղիների քանակը (տարվա վերջին)

210

միա-
վոր

X

           

Ավտոբուսային(միկրոավտոբուսային) երթուղիների երկարությունը (տարվա վերջին)

220

կմ

X

           

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը - ընդամենը (ամբողջական թվերով) (231, 232, 233 տողերի գումարը)

230

ավտո-մեքենա-օրեր

             

այդ թվում՝

                 

աշխատանքի մեջ

231

- “ -

             

պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում

232

- “ -

             

պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում

233

- “ -

             

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը՝ հաշվարկված նրանց ուղևորատարողությամբ (ըստ նստատեղերի)

240

հազար ավտո-մեքենա-նստա- տեղ-օրեր

             

Կարգագրում ավտո-մեքենաների գտնվելու ժամանակը

250

հազար ավտո-մեքենա- ժամեր

             

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը

260

հազար կմ

             

որից՝

                 

ուղևորներով

261

- “ -

X

           

2. 2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը

 

Տողի համարը

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող մեքենաների քանակը ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2 ,3, 4 սյունակների գումարը)

այդ թվում՝

Կարգագրության մեջ (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր

Ավտոմեքենա-ների վազք, ընդամենը, հազար կմ

որից՝ վճարովի

աշխա-
տանքում

պարա-
պուրդում`
վերանո-
րոգման և դրան սպասելու վիճակում

պարա-
պուրդում` տեխնիկա-
պես սարքին վիճակում

Ա

1

2

3

4

5

6

7

310

             

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը

 

 

Տողի
համարը

Առկայությունը
հաշվետու տարվա սկզբին

Ընդունվել են ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում

Դուրս են գրվել ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում

Առկայությունը
հաշվետու տարվա վերջին

ընդամենը

որից` նորերը

ընդամենը

որից ՝
խոտանման հետ կապված

Ա

Բ

1

2

3

4

5

6

Բեռնատար ավտոմեքենաներ, ընդամենը

410

           

Բոլոր տեսակի ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ), ընդամենը

420

            

որից՝

             

երթուղային ավտոբուսներ

421

           

երթուղային միկրոավտոբուսներ

422

           

420 տողից՝

             

ԲՈԳԴԱՆ

423

           

ՌԵՆՈ

424

            

ԶՈՆԴԱ

425

            

ՊԱԶ

426

           

ՄԵՐՍԵԴԵՍ

427

           

ՀՈՆԴԱՅԻ

428

           

ՖՈՐԴ

429

           

ԳԱԶԵԼ

430

           

ՌԱՖ

431

           

ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ

432

           

Թեթև մարդատար ավտոմեքենաներ, ընդամենը

440

            

որից՝

             
թեթև մարդատար
տաքսիներ

441

            

Պիկապներ

450

           

Հատուկ մեքենաներ, ներառյալ հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաներ

460

           

 

 4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Ընդամենը

510

մարդ

 

այդ թվում`
     
բեռնափոխադրումներով զբաղվող

511

-"-

 

      ուղևորափոխադրումներով զբաղվող 
     (ավտոբուսներով և միկրոավտոբուսներով)

512

-"-

 

      թեթև մարդատար տաքսիներով

513

-"-

 

      այլ գործունեությամբ զբաղվող

514

-"-

 
 

Ղեկավար

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

«_ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 66-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

7. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս,

2) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ,

3) կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում,

4) ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

5) ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

6) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,

7) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում:

10. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):

11. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե՝ ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

12. Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

13. Ավտոմեքենաների պարապուրդում՝ վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

14. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում՝ կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ: Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 3-ում:

15. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 3-ում: Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

16. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

17. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)՝ ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը: Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը: Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը՝ անկախ ուղևորների քանակից: Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի): Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը: Ավտոմեքենաների վազքը - ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը: Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով: Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

18. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

19. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

20. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:

21. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի կանոնավոր փոխադրումների երթուղիներում:

22. Հաշվետվության IV բաժնում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

23. Հաշվետվության 511, 512 և 513 տողերում լրացվում են համապատասխանաբար բեռնափոխադրումներով, ուղևորափոխադրումներով և թեթև մարդատար տաքսիների գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի՝

 

Ավտոմեքենաների մակնիշները

Ավտոմեքենաների
ցուցակային թիվը հաշվետու տարվա ընթացքում

Ավտոմեքենա-օրերի թիվը տնտեսությունում

այդ թվում`

աշխատանքում

վերանո-րոգման և դրան սպասելու վիճակում

պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում

ԳԱԶ-53Ա

2

730

480

100

150

ՄԱԶ-500

1

90

54

-

36

ԶԻԼ-151

1

275

160

50

65

ԿՐԱԶ-257

1

184

110

25

49

Ընդամենը

5

1279

804

175

300

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում՝

 

804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:

 

Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության.

Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

Ավտոմեքենաների տեսակները

Բեռնատա-րողությունը
տոննա

Տնտեսությունում գտնվող ավտոմեքենա-օրեր

Տնտեսությունում ավտոմեքենա
տոննա-օրեր

ԳԱԶ-53 Ա

2,5

730

1825

ՄԱԶ-500

7,5

90

675

ԿՐԱԶ-257

12,0

184

2208

ԶԻԼ-151

4,5

275

1237,5

Ընդամենը

-

-

5945,5