ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2018 թվականի N 247-Ա
«ՄԱՐՏԻՐՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք, Ջերմուկի խճուղի, տուն 3, ՀՎՀՀ-ն` 09103503) իրականացվող` 162,972 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1020345, 685,545.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված |
«Գ ո ր ծ ը ն կ ե ր ու թ յ ու ն հ ա ն ու ն կ ե ն դ ա ն ի լ ա ն դ շ ա ֆ տ ն ե ր ի»
ն ա խ ա գ ծ ի հ ա մ ա տ ե ք ս տ ու մ «բ ն ու թ յ ա ն
պ ա հ պ ա ն ու թ յ ա ն մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակը՝ «Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Զառիթափ համայնքի «Զառիթափ» համայնքային բնապահպանական տարածքում Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում:» Ծրագրի շրջանակներում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերից, տուրքերից և պարտադիր վճարների գծով արտոնություններից | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Մարտիրոս» բարեգործական հիմնադրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի տարածք, բնագավառը՝ բնապահպանություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջե – 162,972 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափ խոշորացված համայնքը, համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի բնակչությունը, համայնքային բնապահպանական տարածքի կենդանական աշխարհի՝ ՀՀ և միջազգային կարմիր գրքերում ընդգրկված կենդանիների 4 տեսակները։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.06.2018 – 01.06.2025 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Զառիթափ խոշորացված համայնքի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
- ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմնին, |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |