ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 հոկտեմբերի 2018 թվականի ք. Երևան |
N 396-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 180-Ն որոշման՝
1) 1-ին կետում «մեթոդիկայի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Մեթոդիկա)» բառերը.
2) 1-ին կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Մեթոդիկայի 1-ին կետի 4-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42,845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23,864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
«6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42,845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23,864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մ. Սողոմոնյան