ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1298-Լ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասը՝
Սահմանել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված |
Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Գ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ
1. Անվտանգության խորհրդի անդամների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կողմից Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի քարտուղարը սահմանում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու ժամանակացույց, որում նշվում են ծանոթացմանը ներկայացվող նյութերը, ծանոթացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը, ծանոթացումն ապահովող և ծանոթացող անձանց տվյալները:
2. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու ժամանակացույցը, որպես կանոն, ծանոթացող անձանց տրամադրվում է Անվտանգության խորհրդի նիստից առնվազն հինգ օր առաջ:
3. Անվտանգության խորհրդի անդամների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կողմից Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ:
4. Ծանոթացման համար Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերը ներկայացվում են համարակալված և ծանոթացմանը ներկայացվող նյութերի ցանկով: Ծանոթացմանը ներկայացվող նյութերի ցանկը համարակալվում է Անվտանգության խորհրդի կայանալիք նիստին տրվելիք համարի հերթականությամբ:
5. Եթե Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված նյութերը մեկից ավելի են, ապա բոլոր նյութերը պետք է ծանոթացման ներկայացվեն միաժամանակ:
6. Անվտանգության խորհրդի գրասենյակը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժնի իրավասու պաշտոնատար անձանց հետ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ ապահովում է ծանոթացմանը ներկայացվող ձայնագրառությունների, կինո- և լուսապատկերների վերարտադրումը:
7. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթացման վերաբերյալ կազմվում է մեկ միասնական արձանագրություն, որում նշվում են ծանոթացմանը ներկայացվող նյութերը, ծանոթացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը, ծանոթացման սկսելու և ավարտելու ժամը, ծանոթացումն ապահովող անձանց և ծանոթացողների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են ծանոթացումն ապահովող անձինք և ծանոթացող անձինք: Ծանոթացող անձանց կողմից փաստաթղթերից դուրսգրումներ անելու դեպքում այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
8. Ծանոթացման արձանագրությունն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ նիստից առնվազն երկու օր առաջ:
9. Ելնելով Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի և քննարկվելիք փաստաթղթերի առանձնահատկություններից՝ Անվտանգության խորհրդի նիստից առնվազն հինգ օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող է սահմանվել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու այլ կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |