ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2018 թվականի N 1142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» N 985-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման տեքստում, ինչպես նաև հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով, իսկ «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» և «ՀՀ էկոնոմիկայի նախարարին» բառերը հանել.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը.
3) որոշման հավելվածի 3-րդ կետի «ազգային վիճակագրական ծառայության» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի» բառերով.
4) որոշման հավելվածի 6-րդ կետի «www.mtc.am» բառը փոխարինել «www.mtcit.am» բառով, իսկ «IT indicator» բառերը փոխարինել «ՏՀՏ ցուցանիշներ» բառերով.
5) որոշման հավելվածի 13-րդ կետի «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով բառերով.
6) որոշման հավելվածի 14-րդ կետի «, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը» բառերը փոխարինել «՝ հավաքագրվող ցուցանիշների ձևաչափին համապատասխան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 16 Երևան |