Գլխավոր տեղեկություն
Համար
N 1060-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 օգոստոսի 2018 թվականի N 1060-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1551-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-3-րդ և 20-23-րդ կետերը.

2) որոշման հավելվածը 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 47-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ և 53-րդ կետերով.

     

«

ՀՀ արդարադատության նախարարություն

47.

ՀՀ կառավարություն

ՀՀ արդարա-դատության նախարարու-թյուն

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

48.

ՀՀ արդարա-դատության նախարարություն

«Արդարա-դատության ակադեմիա» ՊՈԱԿ

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

49.

ՀՀ արդարա-դատության նախարարություն

Քրեակատա-րողական ծառայություն

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ Լոռու մարզ

50.

 

Վանաձորի քաղաքապե-տարան

ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, ՀՀ պետական բյուջեից տրված նպատակային հատկացումների օգտագործման և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ Արարատի մարզ

51.

ՀՀ կառա-վարություն

Արարատի մարզպետա-րան

ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

52.

 

Արտաշատի քաղաքա-պետարան

ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, ՀՀ պետական բյուջեից տրված նպատակային հատկացումների օգտագործման և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ Շիրակի մարզ

53.

Շիրակի մարզպետարան

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. օգոստոսի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան