ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 168 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն Որոշմամբ հաստատված Կարգի իրականացման նպատակով ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ առեւտրի կանխատեսումների ձեւավորման մեխանիզմի մշակումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակման ժամանակ օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները համաձայնեցնելու կարգի մասին» 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ 12 որոշումը։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման
1. Սույն Կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) իրագործելու նպատակով, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների հաջորդականությունը՝ անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները մշակելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները կանխատեսումային ժամանակահատվածի համար որոշելիս։
2. Սույն Կարգում օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
կանխատեսումը մշակելու երկրորդ փուլ՝ անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումը մշակելու փուլ (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ հերթական ֆինանսական տարվա համար, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ հերթական տարվա և պլանային ժամանակահատվածի համար, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ 3-ամյա ժամանակահատվածի համար՝ ներառյալ առաջիկա ֆինանսական տարվա կանխատեսումը, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).
կանխատեսումների անհատական արտաքին պարամետրեր՝ ցուցանիշներ, որոնք էական ազդեցություն են ունենում յուրաքանչյուր անդամ պետության ազգային տնտեսության վրա և չեն ներառվում «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 8-րդ կետով սահմանված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի ցանկում.
արտաքին առևտրային գործառնությունների իրավիճակի գնահատում՝ արտահանման և ներմուծման դինամիկայի կանխատեսումը կանխատեսումային ժամանակահատվածի համար, այդ թվում՝ փոխադարձ առևտրում.
կանխատեսումը մշակելու առաջին փուլ՝ անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախնական մշակման փուլ (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագիծը՝ միջնաժամկետ հեռանկարով, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագիծը՝ հերթական տարվա և պլանային ժամանակահատվածի համար, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագիծը՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու համար սցենարային մակրոտնտեսական պայմանները՝ 3-ամյա ժամանակահատվածի համար, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության գործունեության սցենարային պայմանները և Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու հիմնական պարամետրերը՝ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).
կանխատեսումային ժամանակահատված՝ ժամանակահատված, որը կազմում է 3 տարի՝ ընթացիկ տարին (կանխատեսումը ձևավորելու տարին) չհաշված.
լիազորված մարմիններ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ, որոնց իրավասության մեջ մտնում են սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակումը և (կամ) Հանձնաժողովի հետ փոխգործակցությունը։
Սույն Կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) սահմանված իմաստներով:
3. Հանձնաժողովն իրականացնում է միջազգային կազմակերպությունների (մարմինների) կողմից բաց հասանելիությամբ տեղադրվող տեղեկությունների դիտանցում՝ «Brent» ապրանքանիշի նավթի գնի կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների մասով։
Լիազորված մարմիններն իրավունք ունեն նշված կանխատեսումները ձևավորող միջազգային կազմակերպությունների (մարմինների) վերաբերյալ առաջարկություններ ուղարկելու Հանձնաժողով։
4. Սույն Կարգի 3-րդ կետին համապատասխան իրականացվող դիտանցման արդյունքներով Հանձնաժողովն ամեն տարի, մինչև ապրիլի 1-ը, ձևավորում և անդամ պետություններ է ուղարկում նախնական առաջարկություններ` «Brent» ապրանքանիշի նավթի գնի կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ։
5. Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները կանխատեսումը մշակելու առաջին փուլում ամեն տարի, մինչև ապրիլի 15-ը, Հանձնաժողով են ուղարկում կանխատեսումային ժամանակահատվածի համար կանխատեսումների արտաքին պարամետրերի քանակական այն արժեքների վերաբերյալ առաջարկություններ, որոնք նախատեսված են սոցիալ-տնտեսական զարգացման ազգային կանխատեսումների նախագծերի բազային սցենարներում և սցենարային պայմաններում։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները նշված ժամկետում Հանձնաժողով են ուղարկում նաև ներքին սպառման համար մատակարարվող բնական գազի կանխատեսումային գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի և «Urals» մակնիշի նավթի կանխատեսումային գնի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար արտաքին պարամետրեր են։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից մակրոտնտեսական կանխատեսման նպատակով տրամադրվող՝ բնական գազի կանխատեսումային գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի վերաբերյալ նշված տեղեկատվությունը կանխատեսումային ժամանակահատվածում անդամ պետություններին բնական գազի մատակարարման գնի մասով Ռուսաստանի Դաշնության համար պարտավորություն չի առաջացնում։
6. Հանձնաժողովը, կանխատեսումային ժամանակահատվածի համար կանխատեսումների արտաքին պարամետրերի քանակական արժեքների վերաբերյալ առաջարկությունները Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ուղարկում է Բելառուսի Հանրապետություն։
Հանձնաժողովը ներքին սպառման համար մատակարարվող բնական գազի կանխատեսումային գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի և «Urals» մակնիշի նավթի կանխատեսումային գնի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից ստացված տեղեկությունները դրանք ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն։
7. Բելառուսի Հանրապետության լիազորված մարմինները կանխատեսումը մշակելու առաջին փուլում ամեն տարի, մինչև մայիսի 5-ը, Հանձնաժողով են ուղարկում կանխատեսումային ժամանակահատվածի համար կանխատեսման արտաքին պարամետրերի քանակական այն արժեքների վերաբերյալ առաջարկություններ, որոնք նախատեսված են Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագծի բազային սցենարում՝ հերթական տարվա և պլանային ժամանակահատվածի համար։
8. Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները սույն Կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, Բելառուսի Հանրապետության լիազորված մարմինները սույն Կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ընդհանուր առմամբ կանխատեսումային ժամանակահատվածի համար արտաքին առևտրային գործառնությունների իրավիճակի գնահատման վերաբերյալ տեղեկություններ են ուղարկում Հանձնաժողով (առանց փոխադարձ առևտրում արտահանման և ներմուծման դինամիկայի կանխատեսման վերաբերյալ առանձին տվյալներ ներկայացնելու)։
Անդամ պետությունների փոխադարձ առևտրի կանխատեսումների ձևավորման մեխանիզմի մշակումից հետո լիազորված մարմինները նաև կանխատեսումային ժամանակահատվածի համար փոխադարձ առևտրում արտահանման և ներմուծման դինամիկայի կանխատեսման վերաբերյալ տվյալներ են ներկայացնում Հանձնաժողով այն ժամկետներում, որոնք սահմանված են արտաքին առևտրային գործառնությունների իրավիճակի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար։
Հանձնաժողովն ամեն տարի, մինչև մայիսի 10-ը, անդամ պետություններ է ուղարկում լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ արտաքին առևտրային գործառնությունների իրավիճակի գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը և (համապատասխան մեխանիզմի մշակումից հետո) կանխատեսումային ժամանակահատվածի համար փոխադարձ առևտրում արտահանման և ներմուծման դինամիկայի կանխատեսումը։
9. Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները սույն Կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, Բելառուսի Հանրապետության լիազորված մարմինները սույն Կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում կարող են կանխատեսումների անհատական արտաքին պարամետրերի վերաբերյալ տեղեկատվություն (դրանց առկայության դեպքում) ուղարկել Հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների վերլուծական (տեղեկատվական) նպատակով մշակման ժամանակ Հանձնաժողովի կողմից օգտագործման համար։
Եվրասիական տնտեսական միության սոցիալ-տնտեսական զարգացման մշակվող կանխատեսումների որակը բարձրացնելու նպատակով Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ պարբերական հիմքով քննարկում է Հանձնաժողովի կողմից պատրաստված առանցքային առաջարկությունները և կանխատեսման սկզբնական պայմանները, ինչպես նաև անդամ պետությունների և անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների տնտեսությունների զարգացման հիմնական ցուցանիշների արժեքների կանխատեսումները՝ կանխատեսումային ժամանակահատվածում։
10. «Brent» ապրանքանիշի նավթի գնի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի սահմանումն իրականացվում է հավելվածի համաձայն պահանջներին համապատասխան։
11. Հանձնաժողովն ամեն տարի, մինչև մայիսի 10-ը, անդամ պետությունների համաձայնեցմանն է ուղարկում կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։
12. Անդամ պետություններն ամեն տարի, մինչև մայիսի 20-ը, համաձայնեցնում են Հանձնաժողովի կողմից ներկայացված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։
13. Հանձնաժողովի կոլեգիան ամեն տարի, մինչև հուլիսի 5-ը, հաստատում է անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։
14. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազորված մարմիններ։
15. Լիազորված մարմինները, հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները, կանխատեսումը մշակելու երկրորդ փուլում ձևավորում են սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները և դրանք, Հանձնաժողովի կոլեգիայի կողմից «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան հաստատվող՝ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկությունների փոխանակման կարգին համապատասխան, ուղարկում են Հանձնաժողով։
16. Անդամ պետության կողմից սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումներում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց համապատասխան կանխատեսումների արտաքին պարամետրերի արժեքները դուրս են գալիս Հանձնաժողովի կոլեգիայի կողմից կանխատեսումային ժամանակահատվածի համար հաստատված միջակայքային քանակական արժեքների սահմաններից, այդ անդամ պետության լիազորված մարմինը համապատասխան տեղեկատվություն է ուղարկում Հանձնաժողով՝ այդ փոփոխությունների կատարման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
17. Հանձնաժողովը, սույն Կարգի 16-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, անդամ պետություններ առաջարկություն է ուղարկում Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Անդամ պետությունները, նշված առաջարկությունն ստանալու օրվանից հետո 7 աշխատանքային օրվանից ոչ ուշ, ուսումնասիրում և համաձայնեցնում են կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական փոփոխված արժեքները։
18. Անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական փոփոխված արժեքները հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: