ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2017 թվականի N 58-Ա
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 730-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը՝
Հաստատել առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 26-ի N 58 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ) Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Դ. Հարությունյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) Ա. Ավակ Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 11.12.17 N 1453-Ա, 20.07.18 N 999-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |