ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 161 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՖՈՆԴԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 9-րդ կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 10 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական ֆոնդերում ներառված չափումների միասնականության ապահովման ոլորտում տեղեկությունների փոխադարձ տրամադրման կարգը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն Որոշմամբ հաստատված Կարգի 5-րդ կետի «գ» ենթակետի:
Սույն Որոշմամբ հաստատված Կարգի 5-րդ կետի «գ» ենթակետն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական այն փաստաթղթերն ուժի մեջ մտնելու օրվանից, որոնք կանոնակարգում են տեղեկատվական փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական ֆոնդերում ներառված՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում տեղեկությունների փոխանակման ապահովման ընդհանուր գործընթացի Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|