ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝
1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 16-ի N 957 -Աորոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Զեյնալյան |
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ջ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Դ. Սարգսյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Հ. Քոչարյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Հ. Մուրադյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր |
Վ. Կարմիրշալյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ |
Հ. Բալաբեկյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |