ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 մայիսի 2018 թ. |
թիվ 43-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ մասերով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Գ. Բունիաթյան
Հավելված Սահմանված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Մրցութային հանձնաժողով) անդամների ընտրության, Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին (այսուհետ` Մրցույթ) մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման ընթացակարգը:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից այդ նպատակով ձևավորված Մրցութային հանձնաժողովը:
3. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որի ձևավորվելուց հետո Մրցութային հանձնաժողովը իր կազմից ընտրում է Մրցութային հանձնաժողովի նախագահ:
4. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին, ով լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչ է, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (առավելությունը կտրվի զանգվածային լրատվության միջոցների գործունեության բնագավառում մասնագիտացած հասարակական կազմակերպություններին):
5. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է ք. Երևան, Իսահակյան 28 հասցեում:
6. Մրցութային հանձնաժողովի փաստաթղթերի պահպանումը և ընթացիկ գործունեությունը սպասարկում է Հանձնաժողովը:
7. Մրցութային հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև Խորհրդի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները:
8. Հանձնաժողովը Մրցութային հանձնաժողովի անդամ ընտրելու մասին իր որոշումը կայացնելուց հետո մեկ օրվա ընթացքում այն գրավոր ներկայացնում է հաղթողներին:
III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՑԱՆԿԸ
9. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ ըստ մշակված ձևի (Ձև՝ N 1),
2) անձնագրի պատճեն,
3) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
4) ինքնակենսագրություն (մանրամասն),
5) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում է այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով անհրաժեշտ են տվյալ պաշտոնի զբաղեցնելու համար)
8) 2 լուսանկար` 3x4 չափսի:
10. Փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողով՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Մրցութային հանձնաժողովի կողմից չի քննարկվում:
Ձև N 1
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ
____________________________-ին
(անուն, ազգանուն)
ԴԻՄՈՒՄ
Խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու վերաբերյալ
Դիմումատուի անուն, ազգանուն ___________________________________________________________
Հասցեն ________________________________________________________________________________
Հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. հասցեն ___________________________________________________
Տեղեկություններ հասարակական կազմակերպության վերաբերյալ _____________________________
Կից փաստաթղթեր.
1. անձնագրի պատճեն |
________ թերթ, |
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն |
________ թերթ, |
3. ինքնակենսագրություն |
________ թերթ, |
4. աշխատանքային գրքույկի պատճեն |
________ թերթ, |
5. ուղեկցող նամակ |
________ թերթ, |
6. այլ փաստաթղթեր |
________ թերթ, |
Ընդամենը` ________ թերթ: |
|
Դիմող _______________________________ |
________________ |
_____ _________ _____________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2020, թիվ 156-Ա | 30.12.2020, թիվ 43-Ա | |
27.02.2019, թիվ 14-Ա | 28.02.2019, թիվ 43-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|