Գլխավոր տեղեկություն
Համար
N 804-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2018-01.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2018 թվականի N 804-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

 1. Հաստատել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-143-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

 2. Հաստատել «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-144-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 3. Հաստատել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-145-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

 4. Հաստատել «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 19

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 804-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ 

 

 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտերի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտերի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ հոդվածի 2-րդ մաս, 9-րդ հոդվածի 6-րդ մաս, 7-րդ մաս

2.

«Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3-րդ հոդվածի 3-րդ մաս

3.

«Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մաս

4.

«Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մաս

5.

«Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվող հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

«Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից այլ անձանց օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.9-րդ հոդվածի 3-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան
 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 804-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտերի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մաս, 12-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«Հանրային խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և աշխատողների քանակը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս

3.

«Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 804-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտերի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մաս

2.

«Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս

3.

«Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս

4.

«Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու պարբերականությունը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետ

5.

«Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվությունն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 804-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտերի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մաս

2.

«Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ներման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ներման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան