Գլխավոր տեղեկություն
Համար
N 295-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2018 թվականի N 295-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1513-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը 57-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 58-88-րդ կետերով.

 


« 
 

1

2

3

4

5

6

7

58.

7309

Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ՝ սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ–ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների

կգ

121800

Իրան/Իրան

134,878,500

59.

7216

Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրված պողպատից

կգ

33000

Իրան/Իրան

15,180,500

60.

7208

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

կգ

170000

Իրան/Իրան

78,570,000

61.

7308

Մետաղակոնստրուկցիաներ՝ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր՝ տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուներ), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից

կգ

160000

Իրան/Իրան

84,875,000

62.

6806

Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ և նույնանման հանքաբամբակներ, շերտավորված վերմիկուլիտ, փքված կավեր, փրփրած մետաղախարամ և նույնանման փքված հանքային արտադրանք, ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ՝ բացի 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակներից

կգ

60000

Իրան/Իրան

9,554,500

63.

7606

Ալյումինե սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ՝ ավելի, քան 0,2 մմ հաստությամբ.- ուղղանկյան (ներառյալ քառակուսու) ձև ունեցող

կգ

9000

Իրան/Իրան

12,270,500

64.

3816

Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախներ, բետոններ և նույնանման բաղադրություններ՝ բացի 3801 ապրանքային դիրքում նշված ապրանքներից

կգ

40000

Իրան/Իրան

9,215,000

65.

6902

Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ և նույնանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային նույնանման հանքային ապարներից պատրաստված արտադրատեսակներից

կգ

20000

Իրան/Իրան

3,783,000

66.

7312

Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման

մետր

460

Իրան/Իրան

13,580

67.

7311

Տարողություններ՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար՝ սև մետաղներից

կգ

3000

Իրան/Իրան

1,552,000

68.

7307

Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար (օրինակ` միացքներ, ծունկեր, խողովակակցիչներ)՝ սև մետաղներից. - կցամասեր՝ ձուլածո

հատ

6

Իրան/Իրան

1,552,000

69.

3925

Շինարարական դետալներ՝ պլաստմասսայից՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

հատ

3

Իրան/Իրան

1,746,000

70.

7326

Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից. - կռած կամ դրոշմած, բայց առանց հետագա մշակման

հատ

25

Իրան/Իրան

1,358,000

71.

4009

Խողովակներ, փողակներ, ճկափողեր` վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, առանց կցամասերի և կցամասերով (օրինակ` միացումներով, կարճախողովակներով, կցաշուրթերով). -այլ նյութերի հետ այլ ձևով չամրանավորված կամ չհամակցված

մետր

200

Իրան/Իրան

727,500

72.

7318

Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում՝ զսպանականման) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից. արտադրատեսակներ՝ ակոսակով ապահովված

կգ

1500

Իրան/Իրան

1,746,000

73.

4016

Արտադրատեսակներ՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, այլ

կգ

300

Իրան/Իրան

1,018,500

74.

7616

Ալյումինից պատրաստված այլ արտադրատեսակներ՝

կգ

500

Իրան/Իրան

1,212,500

75.

3925

Շինարարական դետալներ՝ պլաստմասսայից՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

կգ

300

Իրան/Իրան

1,067,000

76.

6813

Շփական նյութեր և դրանցից պատրաստված արտադրատեսակներ (օրինակ՝ թերթեր, գլանափաթեթներ, ժապավեններ, հատվածամասեր, սկավառակներ, տափօղակներ, միջադիրներ)՝ մոնտաժված. օգտագործվում են արգելակների, կցորդիչների կամ նմանատիպ հարմարանքների համար, ասբեստի, այլ հանքային նյութերի կամ թաղանթանյութի հիմքով՝ գործվածքների կամ այլ նյութերի հետ միասին կամ առանց դրանց

կգ

300

Իրան/Իրան

1,212,500

77.

7318

Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում՝ զսպանականման) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից. Արտադրատեսակներ՝ ակոսակով ապահովված

կգ

300

Իրան/Իրան

873,000

78.

8311

Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ՝ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից, պատվածքով կամ հալանյութային միջուկով, որոնք օգտագործվում են ցածր ջերմաստիճանի կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում զոդման համար, մետաղների կամ մետաղների կարբիդների եռակցման կամ պարզեցման համար. մետաղալար կամ ձողեր՝ ոչ թանկարժեք մետաղների եռակցված փոշիներից, փոշեցրումով մետաղապատման համար օգտագործվող

կգ

10000

Իրան/Իրան

27,645,000

79.

9032

Սարքեր և սարքվածքներ` ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար

հատ

3

Իրան/Իրան

9,166,500

80.

9403

Այլ կահույք և դրա մասերը

հատ

3

Իրան/Իրան

1,164,000

81.

7304

Խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ՝ առանց կարի, սև մետաղներից (թուջե ձուլվածքից բացի). – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար

կգ

45000

Իրան/Իրան

53,350,000

82.

3917

Խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասերը (օրինակ՝ միացումներ, արմունկներ, կցաշուրթեր)՝ պլաստմասսայից

կգ

8000

Իրան/Իրան

1,503,500

83.

9026

Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների կամ գազի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար (օրինակ` ծախսաչափներ, մակարդակի ցուցիչներ, ճնշաչափներ (մանոմետրեր), ջերմահոսաչափներ)՝ բացի 9014, 9015, 9028 և 9032 ապրանքային դիրքերում նշված սարքերից և ապարատուրայից

հատ

50

Եվրոպա

8,148,000

84.

9025

Խտաչափներ և նույնանման սարքեր` հեղուկների մեջ ընկղմվելիս գործող, ջերմաչափներ, հրաչափներ, բարոմետրեր, խոնավաչափներ և խոնավաջերմաչափներ՝ գրանցող սարքվածքով կամ առանց գրանցման սարքվածքի, և այդ սարքերի ցանկացած համակցությունը՝ – ջերմաչափներ և հրաչափներ՝ այլ սարքերի չմիացված

հատ

13

Եվրոպա

1,231,900

85.

9028

Հաշվիչներ՝ գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության՝ ներառյալ ստուգարկիչները

հատ

7

Եվրոպա

1,697,500

86.

6907

Սալարկման քարեր, երեսապատման սալիկներ` հատակների, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական չջնարակված. կերամիկական խորանարդիկներ՝ չջնարակված ՝ խճանկարային աշխատանքների համար և նույնանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի

քառ. մ

8500

Իրան/Իրան

33,950,000

87.

6802

Մշակված քար՝ հուշարձանների կամ շինարարության համար և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացի թերթաքարից), բացի 6801 ապրանքային դիրքում ընդգրկված ապրանքներից. Խորանարդիկներ՝ խճանկարի համար և նույնանման արտադրատեսակներ՝ բնական քարից (ներառյալ թերթաքարը)՝ հիմքով կամ առանց հիմքի, արհեստական ներկած գրանուլներ, փշրանք և փոշի՝ բնական քարից (ներառյալ թերթաքարը)

քառ. մ

3000

Իրան/Իրան

21,825,000

88.

8528

Մոնիթորներ և պրոյեկտորներ, իր մեջ ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա չընդգրկող, ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար, իր մեջ լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրառող կամ վերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող՝ – մոնիթորներ՝ էլեկտրոնաճառագայթային խողովակով

հատ

3

Չինաստան

970,000

». 

 

2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «746 653 415» թիվը փոխարինել «1 269 710 395» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան