ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2018 թվականի N 188-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Գույք ամրացնելու մասին» N 1010-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված ցանկի 1-ին կետում նշված «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթները տրամադրել «Թվային Հայաստան» հիմնադրամին՝ վերջինիս հետ կնքելով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիր:
2.2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ 10-օրյա ժամկետում սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված ցանկի 2-րդ կետում նշված «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներն ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիր:».
4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների հաշվառումը:»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված N 1 |
«Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ՝ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 |
«Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանՆ ԱՄՐԱՑՎՈՂ՝ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |