Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2018 թվականի N 115-Ա

 

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ՆԱՋԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի արարողակարգի պատասխանատու Արսեն Նաջարյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգության ծառայության պետ Արմեն Ալեքսանյանին 2018 թվականի փետրվարի 16-17-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ Լևոն Մինասյանին 2018 թվականի փետրվարի 15-17-ը աշխատանքային այցով գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Կարեն Կարապետյանի, Լևոն Մինասյանի, Արսեն Նաջարյանի և Արմեն Ալեքսանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 13

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան