ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2018 թվականի N 113-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած, 1.617.000 դրամ արժողությամբ «Սուրբ երրորդություն» խաչքարը (խաչքար` նյութը կարմիր տուֆ, չափսը՝ 217x75x3, խաչքարի պատվանդան՝ նյութը կարմիր տուֆ, չափսը՝ 84x37x29, պատվանդանի տակդիր՝ նյութը բազալտ, չափսը՝ 78x33x18) նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված խաչքարի նվիրաբերության պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|